ԳԳոհար Սարգսյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. հայտնաբերվել է դի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. հայտնաբերվել է դի

Ապրիլի 14-ին` ժամը 22:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Փրկարարներն իրականացրել են դեպքի վայրի և ավտոմեքենայի սրահում հետախուզում․ տուժածներ չեն հայտնաբերվել:

Դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա տեղի ուժերով հայտնաբերվել և գետից դուրս է բերվել Յ. Ա.-ն (ծնված 1990 թ.). բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում