ԿԿարմեն Ղուկասյան

Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանգիստ է

Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանգիստ է

Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ այս պահին Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։

«Երուսաղէմ, Հայկական թաղամաս:

Նոր թարմացումներ: Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրաւորներ չունենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Յարութեան Տաճար՝ աղօթքի»,- գրել է նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ խոշորագույն հարձակումը՝ ի պատասխան Դամասկոսում իր հյուպատոսությանը հասցված հարվածի:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «հաջողությամբ ոչնչացրել է» Իսրայելի կողմից «օկուպացված» տարածքներում կարևոր թիրախները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում