ԿԿարմեն Ղուկասյան

Իսրայելի վարչապետը մեկնաբանել է Իրանի հարձակումը

Իսրայելի վարչապետը մեկնաբանել է Իրանի հարձակումը

Իսրայելը հաջողությամբ հետ է մղել Իրանի հարձակումը և ապագայում կհաղթի հակամարտությունում, վստահ է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն: 

«Մենք որսացել ենք (իրանական օբյեկտները - խմբ.), հետ ենք մղել և միասին կհաղթենք»,- գրել է Նեթանյահուն X-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման և պաշտպանական համակարգերը մարտական պատրաստության էին բերվել:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում