ԿԿարմեն Ղուկասյան

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտություն չի փնտրում

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտություն չի փնտրում

ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտություն Իրանի հետ, սակայն մտադիր է պաշտպանել իր ուժերը և աջակցել Իսրայելի պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից այդ աննախադեպ հարձակումները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել հետագա քայլերը, այդ թվում՝ նրա պրոքսի ուժերի կողմից և թուլացնել լարվածությունը: Մենք չենք ձգտում հակամարտության Իրանի հետ, բայց չենք վարանի գործել՝ պաշտպանելու մեր ուժերը և աջակցելու Իսրայելի պաշտպանությանը»,- հայտարարել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ամերիկյան զորքերը որսացել են Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից արձակված տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում