ԳԳոհար Սարգսյան

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով բնական ռեսուրսների անբարեխիղճ օգտագործումը կարող է պետությանն անդառնալի վնաս հասցնել. ՏԿԵ փոխնախարար

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով բնական ռեսուրսների անբարեխիղճ օգտագործումը կարող է պետությանն անդառնալի վնաս հասցնել. ՏԿԵ փոխնախարար

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ղեկավարել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից:

Նիստի ընթացքում ներկայացվել է 2024 թվականի հունվարից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի մասին տվյալներ։

Քննարկվել են առկա խնդիրները, որոնք առաջացել են դեպքերի բացահայտման ընթացքում։

Ամփոփելով նիստը՝ ՏԿԵ փոխնախարարը շեշտել է, որ որոշ դեպքերում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով բնական ռեսուրսների անբարեխիղճ օգտագործումը կարող է պետությանն անդառնալի վնաս հասցնել։

Այս համատեքստում Հարությունյանը ներկաներին առաջարկել է հետևողական լինել՝ ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի բացահայտման և կանխարգելման աշխատանքներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում