Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ արտգործնախարարություն:

Գերատեսչությունից հայտնել են, որ մատնանշվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի վերջին հայտարարությունների անընդունելի լինելը: Ավելի վաղ Սեժուրեն հայտարարել էր, որ ֆրանսիական կողմը հետաքրքրված չէ խոսելու ռուս պաշտոնյաների հետ, քանի որ նրանք «կեղծ տեղեկություններ են տարածում»:

«Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այդ հայտարարությունները գնահատում ենք որպես ֆրանսիական կողմի գիտակցված և մտածված գործողություն՝ ուղղված երկու երկրների միջև ցանկացած երկխոսության բուն հնարավորության խաթարմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում