Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Բեյրութի «Ալ Բուստան» փառատոնում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Բեյրութի «Ալ Բուստան» փառատոնում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ամեն տարի միջինը 15 միջազգային երաժշտական փառատոն է կազմակերպվում: Վերջերս կայացել է «Ալ Բուստան» (թարգմանաբար՝ «Պարտեզ») խորագրով հեղինակավոր փառատոնը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Երաժիշտնեերը բեմ են բարձրացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը կրծքին: Գիտակցելով դրա խորհուրդն ու նշանակությունը՝ այն կրել են նաեւ փառատոնի գեղարվեստական ղեկավար, հանրահայտ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն եւ բազմաթիվ այլ օտարազգիներ:

Երիտասարդական նվագախումբը փառատոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Արդեն հասցրել է իր ուրույն ձեռագիրը թողնել «Ալ Բուստանի» պատմության մեջ: Այս անգամ նրանց հետ ելույթ են ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մենակատարներ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում