ԼԼիլիթ Ասատրյան

ԲՏԱ փոխնախարարը և Ավստրալիայի դեսպանը խոսել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների ձևավորման շուրջ

ԲՏԱ փոխնախարարը և Ավստրալիայի դեսպանը խոսել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների ձևավորման շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Կողմերը ողջունել են միմյանց, խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Ավստրալիայի միջև երկկողմ հարաբերությունների ձևավորման, այն զարգացնելու հնարավորությունների շուրջ։

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության պատմությունը, գործառույթները, գործունեության յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, «Ինժեներական քաղաք» ծրագրի նշանակությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), թվայնացման, կիբեռանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներին և մի շարք այլ թեմաների։

Ջոն Գիրինգն իր հերթին նշել է, որ Ավստրալիայի տնտեսությունը հիմնված է առավելապես մասնավոր հատվածի վրա՝ հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներն են։

Դեսպանն անդրադարձել է նաև Ավստրալիայում հայկական սփյուռքին՝ համագործակցության ձևավորման և զարգացման համատեքստում կարևորել նրանց մասնակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության ամրապնդման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում