ԱԱսպրամ Սարատիկյան

Որոշվել է ութ ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

Որոշվել է ութ ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

 

Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
 
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության վերոհիշյալ ութ ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով նրանց նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում