ՎՎարդան Հովսեփյան

Ամբակում Գրիգորյանը հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները

Ամբակում Գրիգորյանը հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը ելույթ է ունեցել ապրիլի 11-12-ը Երևանում կայացած 5-րդ հայ-վրացական իրավական ֆորումին՝ վրաց գործընկերներին ծանոթացնելով Հայաստանի աշխատանքներին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին ու համակարգի այլ բարեփոխումներին։

Ամբակում Գրիգորյանը, մասնավորապես, ներկայացրել է ազատազրկված անձանց կրթության ապահովման գործընթացները, որոնց շարունակական զարգացման արդյունքում 2024 թվականին կրթական ծրագրերում ընդգրկվելու են աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ։

Ծառայության պետը խոսել է նաև վերասոցիալականացման ոլորտի զարգացմանն ուղղված այլ ծրագրերից, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, նախատեսվում է ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունների ընդլայնում։ Ամբակում Գրիգորյանն անդրադարձել է նաև  դատապարտյալների աշխատանքային զբաղվածությունն ապահովելու և բարելավելու նպատակով ձեռնարկվող միջոցներին։ Բացի այդ՝ նախատեսվում է ստեղծել միասնական թվային տիրույթ, որտեղ առկա կլինի ամբողջական տեղեկություն անձի վերաբերյալ։

Ֆորումի շրջանակներում Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել հարաբերությունները քրեակատարողական ոլորտում, կազմակերպել համատեղ վերապատրաստումներ՝ ընդլայնելով լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում