Դոնեցկում ահաբեկչություն է կանխվել. ՌԴ ԱԴԾ

Դոնեցկում ահաբեկչություն է կանխվել. ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ապրիլի 11-ին կանխել է Կենտրոնական Ասիայի պետություններից մեկի 6 քաղաքացուց բաղկացած ահաբեկչական խմբի գործունեությունը, որի անդամները ծրագրել են ահաբեկչական գործողություն իրականացնել Դոնեցկում տեղակայված ՌԴ զինված ուժերի օբյեկտի նկատմամբ: Այդ մասին հայտնել է ԱԴԾ մամուլի ծառայությունը:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ խմբի գործունեության համակարգումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից։ Դրա մասնակիցները ՌԴ-ում հանցագործություն կատարելուց հետո ծրագրում էին մեկնել Թուրքիա, որտեղից մտադիր էին տեղափոխվել Ուկրաինա»,- ասված է ՌԴ ԱԴԾ հաղորդագրության մեջ։

Ահաբեկիչների բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են օգտագործման համար պատրաստ 2 ինքնաշեն պայթուցիկ սարք և ձեռքի նռնակներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում