ԳԳոհար Սարգսյան

Պետական սահմանից ավելի հուսալի անվտանգության ապահովման իրավաքաղաքական պայման գոյություն չունի. Փաշինյան

Պետական սահմանից ավելի հուսալի անվտանգության ապահովման իրավաքաղաքական պայման գոյություն չունի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացին:

«Ասում են՝ Տավուշում սպասում են Ձեզ: Ես Ոսկեպար գյուղում և Կիրանց գյուղում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել, մի քանի անգամ եմ եղել՝ պաշտոնապես էլ, ոչ պաշտոնապես էլ: Այն, որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս ընթացքում այդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել: Սա ստենդա՞փ է, ես չեմ հասկանում:

Սահմանազատման հետ կապված «Հայաստան» խմբակցությունն ասում է, որ սահմանազատումը պետք է արվի Խորհրդային քարտեզներով և հետո ինձ մեղադրում է, որ ես ասել եմ՝ ինչ-որ տարածքներ ադրբեջանական են, ձեռքով ցույց եմ տվել, ասել եմ՝ այս տարածքներն ադրբեջանական են: Ես այդպիսի բան չեմ ասել: Ես ասում եմ՝ ՀԽՍՀ կազմում, այսինքն՝ այն քարտեզներից ներս, որով Դուք ասում եք, որ պետք է արվի սահմանագծում, երբեք չեն եղել գյուղեր, որոնց անունները բարձրաձայնում է Ադրբեջանը»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է` Հայկական ԽՍՀՄ կազմում երբեք չի եղել Բաղանիս-Այրում գյուղ, Աշաղա-Ասկիպարա գյուղ, Խեյրիմլի գյուղ, Կըզլ-Հաջիլի գյուղ, չի եղել:

«Եվ այնպիսի տպավորություն է, ասում են՝ Տավուշի մարզի 4 գյուղերն ուզում են հանձնել: Ես էլ ասում եմ՝ եթե Տավուշի մարզում այդպիսի գյուղ կա, կներեք, ես չեմ իմացել, իրենց վարչական շրջանի ղեկավարներին էլ հրավիրեք՝ գան մեզ հետ հանդիպման: Բնակչությանը հրավիրեք՝ գան մեզ հետ հանդիպման: Եվ ես համաձայն եմ, այստեղ շատ դիպուկ, չեմ հիշում ով ասաց՝ սա 4 գյուղի հարց չէ, սա Հայաստանի հարց է: Այո, սա Հայաստանի Հանրապետության հարց է: Դիպուկ 10-ին եք խփել՝ Հայաստանի Հանրապետության հարց է: Ւսկ ինչի՞ եք ասում 4 գյուղի հարցը, 4 գյուղի հարցը, մենք 4 գյուղի հարց չենք լուծում: Մենք Հայաստանի Հանրապետության հարց ենք լուծում: Եվ այդ հարցի լուծման էությունը հետևյալն է. մենք ասում ենք, որ այդտեղ ուզում ենք ունենալ սահման, որ ասում են ենթադրենք՝ իսկ Հայաստանն ի՞նչ է ստանալու: Հայաստանը ստանալու է սահման: Շատ ճիշտ բան ասաց ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, որ անվտանգության ապահովման քաղաքական, ռազմաքաղաքական և դիվանագիտական պայմաններ պետք է լինեն: Իսկ այդպիսի պայման է պետական սահմանը: Պետական սահմանից ավելի հուսալի անվտանգության ապահովման իրավաքաղաքական պայման պարզապես գոյություն չունի: Մենք այնտեղ գնում ենք սահմանազատման, և իմիջիայլոց, նորից եմ ասում` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ճշգրիտ տարածքի վրա է Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել։ Եվ այդ տարածքը որևէ մեկը չի կարող վիճարկել։ Բայց նաև սա պետք է հասկանանք, որ պրոցես է, և այդ պրոցեսը հնարավոր չէ մի գործողությամբ անել»,- նշել է վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում