Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում Պի թվի միջազգային օրը մաթեմատիկական մրցույթ է կազմակերպվել

Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում  Պի թվի միջազգային օրը մաթեմատիկական մրցույթ է կազմակերպվել

Ինչպե՞ս կազմակերպել կրթության գործընթացը, որ երեխայի համար մաթեմատիկան ոչ միայն մատչելի, այլեւ հետաքրքիր լինի:

Այս հարցերի պատասխանը գտել են Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում՝ ստեղծելով մաթեմատիկական միջավայր: Հինգ տարի շարունակ նշելով Պի թվի միջազգային օրը՝ կազմակերպիչները նպատակ ունեն սաների մոտ ձեւավորել մաթեմատիկական մտածողությունն ու զարգացնել տրամաբանությունը: 

Պին ամենահին թիվն է, որը հայտնագործել են վաղ դարաշրջանի մարդիկ: Կողովներ հյուսելու ժամանակ նրանք նկատել են, որ անհրաժեշտ տրամագծով զամբյուղ ստանալու համար 3 անգամ երկար ծղոտ է հարկավոր: Այս եւ մաթեմատիկայի զարգացման այլ հետաքրքիր պատմություններ հենց դասերի միջոցով են փոխանցվում երեխաներին ու արմատավորվում որպես հիմնական գիտելիք:

Հարցաշարերն ու հետաքրքրաշարժ խաղերը, որոնց շուրջ էլ ծավալվել էր մրցակցությունը, թվին առնչվող բազմաթիվ հարցեր էին պարունակում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում