ՄՄարիամ Մխիթարյան

ՀԱՄԱՍ-ի ղեկավարի որդիները սպանվել են Գազայի հատվածին իսրայելական հարվածի ժամանակ

ՀԱՄԱՍ-ի ղեկավարի որդիները սպանվել են Գազայի հատվածին իսրայելական հարվածի ժամանակ

Գազայի հատվածին իսրայելական նոր հարվածի ժամանակ սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդին ու երեք թոռը։ Այդ մասին ապրիլի 10-ին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրները։

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդին և նրա մի քանի թոռները սպանվել են, երբ իսրայելցիները պայթեցրել են մեքենան Ալ-Շատի ճամբարում»,- նշվում է զեկույցում։

Հանիեն Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է, որ պաղեստինցի առաջնորդները չեն նահանջի, եթե իսրայելական բանակը թիրախավորի իրենց ընտանիքներին, և սպանությունները չեն ազդի ՀԱՄԱՍ-ի պահանջների վրա հրադադարի բանակցություններում:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդն ասել է նաև, որ մինչ այժմ իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով զոհվել են իր հարազատներից 60-ը։ Իսմայիլ Հանիեն ընդգծել է, որ իր որդիները մինչև վերջ մնացել են պաղեստինցի ժողովրդի կողքին և չեն լքել Գազայի հատվածը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում