ՄՄարիամ Մխիթարյան

Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով. Զախարովա

Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով. Զախարովա

Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա իրավիճակը:

«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​մեթոդներով։ Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը»,- ասել է նա։

Զախարովան վստահեցրել է, որ անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու համար, և խոսքն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերին, որոնք կնքվել են 2020-22 թթ.:

«Կոչ ենք անում մեր գործընկերներին վերականգնել հաստատված փոխգործակցությունը իրենց արդյունավետությունն ապացուցած ձևաչափերում։ Մեր կողմից միշտ պատրաստ ենք անհրաժեշտ գործնական աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին փոխընդունելի լուծումներ գտնելու, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։ Միաժամանակ մենք զգուշացնում ենք Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որն այժմ կեղտոտ խաղ է սկսում տարածաշրջանում՝ այնտեղ իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում