ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը գործել է որպես միջնորդ՝ հիմք ընդունելով տարածաշրջանային բոլոր երկրների շահերը. Զախարովա

Ռուսաստանը գործել է որպես միջնորդ՝ հիմք ընդունելով տարածաշրջանային բոլոր երկրների շահերը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա իր ճեպազրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում արևմտյան հնարավոր միջնորդության հարցը:

«Ռուսաստանը գլոբալ կերպով իրեն դրսևորել է որպես միջնորդ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում՝ ցուցաբերելով արդյունավետության բարձր մակարդակ, հանդես գալով հօգուտ տարածաշրջանում խաղաղության և հիմք ընդունելով տարածաշրջանային բոլոր երկրների շահերը: Դա կոնյունկտուրային խաղ չէր, դա խաղ չէր իր համար և հօգուտ սեփական շահերի, դա իսկական ներդրում էր տարածաշրջանի ապագայի համար, դա ներդաշնակեցնելու և ընդհանուր մոտեցումներ գտնելու ու հակասությունները բացահայտելու փորձ էր՝ կրկին հանուն այդ երկրների և ընդհանրապես տարածաշրջանում խաղաղության հաստատման։ Սա սոսկ փիլիսոփայական հասկացություն չէ, այն իրականություն դարձավ, ամրագրվեց փաստաթղթերում և սկսեց իրագործվել:

Բայց հայտնվեց Արևմուտքը, որը խանդից և անսահման չարության զգացումից դրդված, նաև տարածաշրջան ներթափանցելու ձգտումից, սկսեց իրեն հայտարարել որպես նոր «միջնորդ»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր պետություն իրավունք ունի իրականացնել իր ներքին և արտաքին քաղաքականությունը։ Հարցն այն է, որ, ցավոք, մենք տեսնում ենք, թե ինչպես է դա տեղի ունենում, դա ոչ թե այդ հայտարարված նպատակների օգտին է, այլ ուղղակի հակասում է դրանց։ Դա խախտում է շահերի հավասարակշռությունը, որն առկա է տարածաշրջանում և շատ կարևոր է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում