ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ վագոն-տնակում․ տուժածներ չկան

Հրդեհ վագոն-տնակում․ տուժածներ չկան

Ապրիլի 9-ին` ժամը 17:26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնաջուր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցում գտնվեղ վագոն-տնակում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 19։10-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 48 քմ) , ներսի հատվածը՝ մասամբ (մոտ 28 քմ) և գույքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում