ԳԳոհար Սարգսյան

Լավարկվում են բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կառուցակարգերը

Լավարկվում են բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կառուցակարգերը

Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության բարեփոխումների համատեքստում, հասցեագրելով նաև բռնության ենթարկված երեխաների պաշտպանության անհրաժեշտությունը, նախաձեռնվել և ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի հիման վրա 2024 թ. ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով՝

1. Սահմանվում են բռնության ենթարկված երեխայի ուղղորդման գործընթացում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների շրջանակը, վերջիններիս միջև համագործակցության սկզբունքները (բռնության ենթարկված երեխային չվնասելը և չմեղադրելը, վստահության մթնոլորտի ձևավորումը և այդ մթնոլորտում երեխայի հետ շփումը, երկրորդային զոհականացման բացառումը, բռնության ենթարկված երեխային աջակցելը, ներառյալ՝ խնամքի կազմակերպումը, բռնության ենթարկված երեխայի վերաինտեգրումը հասարակություն և վերասոցիալականացումը և այլն) և ձևերը (տեղեկատվական համագործակցություն, վարչական-կազմակերպական համագործակցություն, սոցիալական դեպքի վարման շրջանակներում բազմամասնագիտական խմբի աշխատանք):

2. Ըստ իրավասության՝ մանրամասնեցվում է երեխայի ուղղորդման շրջանակներում շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համագործակցությունը՝ հիմնված երեխայի կարիքների գնահատման, ըստ անհրաժեշտության, սոցիալական դեպքի վարման և անհատական սոցիալական ծրագրի մշակման վրա՝ երեխային համապատասխան աջակցություն տրամադրելու և նրա լավագույն շահն ապահովելու նպատակով:

3. Նախատեսվում են երեխային տրամադրվող համակողմանի աջակցության ձևերը (վերականգնողական օգնություն, երեխայի և ընտանիքի` աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն, կրթության կազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն և այլն):

4. Սահմանվում է երեխային համապատասխան աջակցության տրամադրման կարգը:

Ներքին գործերի նախարարությունը կարևորում է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության շրջանակներում միջգերատեսչական համագործակցությունը, որի ուղղությամբ հետևողականորեն իրականացվում են քայլեր։

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՆԳՆ-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում