Հայ տղամարդկանց կուռքն ու հայկական կինոյի ամենահմայիչ դեմքը. Ալլա Թումանյան

Հայ տղամարդկանց  կուռքն ու հայկական կինոյի ամենահմայիչ դեմքը. Ալլա Թումանյան

Կարինե, Թերեզա, Շուշանիկ, Սանամ, Նունուֆար: Տասնյակ դերերով հանդերձ նա մեծ աչքերով Ալլան էր, ում անունը հայտնի դարձավ հատկապես «Տղամարդիկ» ֆիլմից հետո, ամբողջ Խորհրդային միությունն էր խոսում նրա մասին: Նա դարձավ հայ տղամարդկանց  կուռքն ու հայկական կինոյի ամենահմայիչ դեմքը: 

Հարյուրավոր այլ ուսանողուհիների պես Ալլան էլ ավարտեց  Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը և սկսեց աշխատել Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Միայն թե Ալլայի հաջողությունը ոչ ոք չկրկնեց: Գործընկերները  պնդում են՝ Ալլա Թումանյանը ժամանակի ամենահամարձակ դերասանուհին էր: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում