ՄՄարիամ Մխիթարյան

Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ կհաստատի Թուրքիայի քաղաքացիների համար. ԱԳՆ

Տաջիկստանը  փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ կհաստատի Թուրքիայի քաղաքացիների համար. ԱԳՆ

Ապրիլի 20-ից Տաջիկստանի քաղաքացիների համար Թուրքիայում կսկսի գործել վիզային ռեժիմը, հայտնում է տաջիկական «Խովար» պետական ​​գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։ Անկարայի որոշումից հետո Դուշանբեն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին Թուրքիան չօգտագործել որպես տարանցիկ ճանապարհորդության երկիր: Այս մասին հայտարարել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սամադին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը ապրիլի 5-ին հրամանագիր է ստորագրել Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը վերացնելու մասին։ Թեև այդ որոշման պատճառները նշված չեն, ռուսական լրատվամիջոցները դա կապում են «Կրոկուս սիթի հոլի» վրա տեղի ունեցած հարձակման հետ: Ահաբեկչության համար կասկածվում են Տաջիկստանի քաղաքացիներ։

Տաջիկական կողմը, ինչպես նշել են ԱԳՆ-ում, քննարկում է Թուրքիայի քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ սահմանելու հարցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում