ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է Երևանի համայնքային խնդիրների լուծմանը միտված վարկային համաձայնագիրը

ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է Երևանի համայնքային խնդիրների լուծմանը միտված վարկային համաձայնագիրը

«ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին. այն Կառավարության երաշխավորությամբ վարկ է Երևանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով: Ունի միջանկյալ և վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090 մլն եվրո: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի արտահերթ նիստում քննարկվել է ««ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ներկայացվել են Երևանում նոր ճանապարհների, Հրազդան գետի վրա նոր կամրջի կառուցվելիք նախագծերը, որոնց նպատակը Երևանի բեռնաթափումն է:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատգամավորներին մտահոգող` քաղաքի ծանրաբեռնվածության թեթևացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ներկայում քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա` ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան, Եղվարդի  խճուղիների նախագիծը: Արդեն պատրաստ է «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման նախագիծը և անցնում է պարզ փորձաքննություն: Քննարկվում են Ուլնեցու, Ռուբինյանց, «Զվարթնոց» օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում