ԼԼուսինե Մուրադյան

Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին քննարկվել են թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը

Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին քննարկվել են թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը

Անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստ, որի շրջանակում քննարկվել են անչափահասների խնդիրները, թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարութնոյւնից:

 
Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին։ 

 

Նիստի ընթացքում քննարկվել են ՄԻՊ-ի կողմից 2023 թվականին անչափահասների՝ արդարադատության ոլորտում վեր հանված խնդիրները, թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը և հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել են «Երեխաների առցանց անվտանգություն» հետազոտությունը և իրականացված աշխատանքները:

 

Մասնավորապես, ներկայացվել են Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները:

 

ՄԻՊ-ի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը ներկայացրել է անչափահասների՝ արդարադատության ոլորտում առկա խնդիրները: Նա նշել է, որ ՄԻՊ-ի կողմից կատարվել է հետազոտություն անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Հանդիպման վերջում քննարկվել են նաև առաջիկա ծրագրերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում