Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Վարչապետը հանդիպումներ կունենա պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին:










