ԳԳոհար Սարգսյան

ՃՏՊ Արմավիր-Սարդարապատ ճանապարհին․ կա երեք զոհ

ՃՏՊ Արմավիր-Սարդարապատ ճանապարհին․ կա երեք զոհ

Ապրիլի 4-ին` ժամը 23։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է երկու VAZ մակնիշի ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաներից մեկից տեղի ուժերով դուրս են բերել 1 դի: Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել ևս 2 դի և 2 տուժածի, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում