ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը

Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում փորձարկվող՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ ամփոփիչ քննարկմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

 

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ ծրագրի իրագործման շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել է Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի մասին զեկույցը, որին հաջորդել է հարց-պատասխան ձևաչափը:

 

Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկել են հետագա քայլերը և ամփոփել քննարկման ընթացքում վեր հանված հարցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում