ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Բաքոյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Բաքոյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: Մենք հստակ ճանապարհ ենք ընտրել, և մեր ընտրած ճանապարհի, մեր քաղաքական գործունեության գնահատականը տալիս են միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նրանց գնահատականներն ի գիտություն են գործող իշխանության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:

Ռուստամ Բաքոյանն ուսանողների հետ զրուցել է վերջին երեսուն տարիների Հայաստանի անցած ճանապարհի մասին, անդրադարձել այդ ընթացքում եղած սխալներին ու ձեռքբերումներին:

Նրա կարծիքով ներկայում Հայաստանի անվտանգությունը երկու ուղղություններով պետք է ապահովել ու ամրապնդել՝ դիվանագիտական և ռազմական:

Անդրադառնալով Հայաստանում գրանցված տնտեսական աճին՝ պատգամավորը նշել է, որ երկրի անվտանգությունը սկսում է տնտեսությունից:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ռուստամ Բաքոյանը խոսել է դատաիրավական համակարգի արդիականացման, բարեփոխումների, պետական պարտքի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, արտաքին մարտահրավերների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում