ՎՎահե Դավթյան

Քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորության տարաժամկետման հարցը

Քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորության տարաժամկետման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Որպես հիմնական օրակարգային հարց՝ քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։

Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։

ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Քննարկվել են ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում