ԴԴավիթ Մուրադյան

Հյուսիսային Կորեան նոր գերձայնային հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան նոր գերձայնային հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է նոր՝ պինդ վառելիքով աշխատող միջին հեռահարության գերձայնային հրթիռ:

Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալությունը տարածել է առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարները տեղում: Կիմը հայտարարել է, թե զենքը Հյուսիսային Կորեայի պաշտպանական տեխնոլոգիայի «բացարձակ գերազանցության» ցուցադրություն է: «Փհենյանը մշակել է պինդ վառելիքով աշխատող համակարգեր «տարբեր հեռահարությամբ բոլոր մարտավարական, օպերատիվ և ռազմավարական հրթիռների համար»,- ավելացրել է նա:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է ավելի զարգացնել երկրի զինանոցը՝ իր «թշնամիներին» դիմակայելու համար՝ նկատի ունենալվ Ճապոնիային, Հարավային Կորեային և ԱՄՆ-ին:

Հրթիռը թռել է մոտ 1000 կմ՝ հասնելով 101 կմ բարձրության: Սեուլի զինվորականները հայտնել են, որ այն օդում եղել է մոտ 600 կմ և ընկել Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև ընկած ծովային տարածքում:

Հյուսիսային Կորեան կենտրոնացել է պինդ վառելիքով ավելի բարդ զենքեր մշակելու վրա, քանի որ ավելի հեշտ են դրանք թաքցնելն ու տեղափոխելը և կարող են ավելի արագ գործարկվել: Հեղուկ վառելիք օգտագործող զենքերը պետք է լիցքավորվեն մինչև գործարկումը և չեն կարող վառելիքով մնալ երկար ժամանակ:

Վերլուծաբաններն ասում են, որ նման կատարելագործման դեպքում ի վիճակի կլինեն հասնելու Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի հեռավոր թիրախներին, ներառյալ՝ Գուամ կղզին:

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում