ԳԳոհար Սարգսյան

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.

- աղբահանություն,

- հասարակական տրանսպորտ,

- զբոսաշրջություն,

- առողջապահություն,

- բնակչությանը մատուցվող ծառայություններ,

- կայուն սոցիալական միջավայրի ապահովում,

- մասնակցային կառավարում,

- կանաչ տնտեսություն,

- նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում