ԼԼուսինե Մուրադյան

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով

«Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի անդամ, նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հետաձգվում է` լրամշակելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական մոտեցման համար` ակնկալելով, որ նախագիծը լրամշակվելուց հետո կարժանանա դրական արձագանքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում