ԼԼուսինե Մուրադյան

Բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի մասով պահանջ կսահմանվի. նախագիծ

Բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի մասով պահանջ կսահմանվի. նախագիծ

Նախաձեռնությամբ առաջարկվում է նոր իրավասություններ սահմանել բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների և մարզպետների աշխատակազմերի համար: Ներկայացնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները` ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը: Գործադիրը փաթեթով սահմանում է նաև բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի փոխանցման պահանջ: Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել: Նշվել է, որ նախաձեռնության վերաբերյալ տեխնիկական բնույթի առաջարկներ է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը, որոնք ընդունվել են:

Դավիթ Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես, կիսակառույց շինություններին, շինթույլտվությունների տրամադրման ժամկետներին և այլն:

Օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում