ԼԼուսինե Մուրադյան

Ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապա 5-7 աստիճանով կնվազի

Ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապա 5-7 աստիճանով կնվազի

Երևան քաղաքում ապրիլի 6-ի ցերեկը, 3-4-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում ապրիլի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ, 5-ին` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 6-7-ը կնվազի 5-7 աստիճանով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում