ՄՄարո Թարվերդյան

Վարչապետի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել և վերանշանակվել

Վարչապետի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել և վերանշանակվել

ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Տաթևիկ Սարգսյանը, Նարեկ Տերյանը, Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը նշանակվել և վերանշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանին վերանշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասված է  որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանին վերանշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է համապատասխան որոշման մեջ: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Հովակիմյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում