ՔՔրիստինե Ոսկանյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին 600 լ դիզվառելիքով բեռնված ավտոմեքենա է կողաշրջվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին 600 լ դիզվառելիքով բեռնված ավտոմեքենա է կողաշրջվել

Ապրիլի 1-ին՝ ժամը 08։25-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 600 լ դիզվառելիքով, վարորդ՝ Կ․ Դ․) կողաշրջվել է․ մոտ 100 լ դիզվառելիք թափվել է ճանապարհի երթևեկելի հատված, տուժածներ չկան։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով։

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում