ԳԳոհար Սարգսյան

Ավտովթար Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

Ավտովթար Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մարտի 30-ին՝ ժամը 13։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1951 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Փ. Գ., ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում