ԳԳոհար Սարգսյան

ԲՏԱ նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին մասնակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին մասնակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

«Նշել եմ, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում