Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիայի վերջին գործողությունները Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական և Սև ծովերի ավազանների ուղղությամբ բախվում են առանձին ուժերի հակազդեցությանը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում։ Նույն հաջողությունը մեզ սպասում է Գազայում։ Մենք կանգ չենք առնի, քանի դեռ պաղեստինցիները չեն հասել անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակին»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ մտադիր է այսուհետ ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել պաղեստինցիներին։ Էրդողանի խոսքով՝ Անկարան շարունակելու է տարածաշրջանի երկրների հետ կապերի ամրապնդման քաղաքականությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում