ԼԼուսինե Մուրադյան

KM Global Activity-ն պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել ՀՀ-ում. փոխնախարարն ընդունել է ընկերության ներկայացուցիչներին

KM Global Activity-ն պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել ՀՀ-ում. փոխնախարարն ընդունել է  ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական KM Global Activity ընկերության ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 

Ընկերությունը Ֆրանսիայում մի շարք խոշոր տենդերներ է հաղթել, իրականացրել շինարարական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված է շինարարության տեխնիկական վերահսկողության աշխատանքներում։

 

Ընկերության գործադիր տնօրեն Միշա Խաչատրյանը ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչով իրենց ընկերությունը կարող է օգտակար լինել Հայաստանին, և որ ոլորտներում է հնարավոր ներդրումներ կատարել։

 

Վաչե Տերտերյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ներդրում կատարելու պատրաստակամության համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով ժամանակի բարենպաստ հանգամանքը, երբ եվրոպական և, մասնավորապես, ֆրանսիական ընկերությունները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում։

 

Փոխնախարարն առաջարկել է հետաքրքրություն ցուցաբերել ճանապարհաշինության, ջրամբարաշինության, ինչպես նաև՝ դպրոցաշինություն և մանկապարտեզների կառուցման ոլորտներում։

 

Շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանում շինարարությունն իրականացվում է բացառապես մրցութային ընթացակարգով, ՏԿԵ փոխնախարարը խորհուրդ է տվել ընկերության ներկայացուցիչներին մասնակցել նաև համայնքային փոքր օբյեկտների տենդերներին և կատարած լավ աշխատանքի շնորհիվ հայկական շուկայում ձեռք բերել ճանաչվածություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում