ԼԼուսինե Մուրադյան

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը կշարունակվի

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը կշարունակվի

2022 թվականին մեկնարկած կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակվում է: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Ծրագրի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը:

 

Կոլոռեկտալ (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղը մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

 

Հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով մի քանի բուժհաստատությունում իրականացվում է Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը` հավաքագրված 50-75 տարիքային խմբում ընդգրկված և պատահականության սկզբունքով ընտրված բնակչության շրջանում:

 

2024 թվականից ծրագիրն ընդլայնվել և իրականացվում է ոչ միայն
  • ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,
  • Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում»,

այլև`

  • Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր առողջության կենտրոնում»,
  • Երևանի քաղաքապետարանի «Ավան» առողջության կենտրոնում,
  • Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում,
  • Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում