Հայաստանն ու Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը. Հաջիև

Հայաստանն ու Ադրբեջանը առավել քան երբևէ  մոտ են խաղաղությանը. Հաջիև

Հայաստանն ու Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ չինական Phoenix հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նա պնդել է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին վեց ամիսներն ամենահանգիստն են եղել:

Հաջիևի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: «Այժմ կայունությունը հասանելի է. տեղում դե ֆակտո խաղաղություն է: Հարավային Կովկասը պետք է վերածվի գործակցության տարածաշրջանի: Լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում: Սակայն Ադրբեջանի մոտեցումը հետևյալն է՝ խաղաղությունը պետք է հաստատեն Բաքուն և Երևանը, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում։ Խաղաղությունը Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չէ»,- հավելել է Հաջիևը:

Նա կարծիք է հայտնել, որ չնայած առաջընթացին՝ քաղաքական որոշակի զարգացումներ կան, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային գործակցության և խաղաղության օրակարգի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում