Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսին, հանձնաժողովի ավագ անդամ Ադամ Սմիթին և նրան ուղեկցող քաղաքական գործիչներին։

Պատվիրակությանն ընդունելու է նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու են քրդական ուժերի դեմ պայքարը, F-16 կործանիչների մատակարարումը և դրանց արդիականացման գործընթացը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում