Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրետանի է անհրաժեշտ. Զելենսկի

Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրետանի է անհրաժեշտ. Զելենսկի

CBS News-ի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Կիևին ամերիկյան աջակցությանը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հատկացրած միջոցների 75-80%-ը՝ տասնյակ միլիարդներ, հիմնականում չեն հասնում Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ երկրին ամենաշատը Patriot հակահրթիռային համակարգեր ու հրետանի են անհրաժեշտ։

Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Գազայի հատվածում բախումները շեղել են միջազգային հանրության ուշադրությունը: Դա, նրա համոզմամբ, ձեռնտու է Ռուսաստանին:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է՝ ռուսական ուժերը մայիսին կամ հունիսին, հնարավոր է, նոր գործողությունների անցնեն: Ըստ CBS News-ի՝ Զելենսկին հավելել է, որ «ուկրաինացի զինվորականները դեռ պատրաստ չեն պաշտպանվել հերթական խոշոր հարձակումից»: Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ չնայած զինտեխնիկայի պակասին՝ արևելքում իրավիճակը հնարավորինս կայունացել է, և ուկրաինական ուժերը պատրաստվում են երկրի համար կարևոր գործողությունների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում