ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկանում ենք «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Ֆեյսբուքի էջից։

 
«Սիրելի երևանցիներ
 
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։
 
Առաջին հերթին ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ, ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։
 
Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։
 
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։
 
Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։
 
Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին։
 
Սիրով՝ ձեր Հովհաննես Մանուկյան»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում