ԳԳոհար Սարգսյան

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆ

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը

«Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը: Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր գտնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:

Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:

Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը` մի՛շտ խորհրդակցեք բժշկի հետ: Նաև` երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում, դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար, նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը, սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում