ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզը ներգաղթյալներին տեղափոխում է այլ քաղաքներ՝ դա չկապելով Օլիմպիական խաղերի հետ. Euronews

Փարիզը ներգաղթյալներին տեղափոխում է այլ քաղաքներ՝ դա չկապելով Օլիմպիական խաղերի հետ. Euronews

Փարիզի շրջանից ներգաղթյալներին տեղափոխում են այլ քաղաքներ։ Իշխանությունները վստահեցնում են, որ «դա կապված չէ Օլիմպիական խաղերի հետ», որ այդ քայլին են դիմում, քանի որ մայրաքաղաքի ժամանակավոր կացարանի կենտրոնները գերբնակեցված են: ՀԿ-ները, սակայն, խոսում են «սոցիալական զտումների» մասին: Նրանց համոզմամբ՝ իշխանությունները ցանկանում են բարելավել Փարիզի իմիջը օլիմպիական խաղերի ժամանակ՝ գրում է Euronews-ը:

Օռլեանի քաղաքապետի խոսքով՝ մեկ տարուց էլ քիչ ժամանակում շուրջ հինգ հարյուր միգրանտ է վերաբնակեցվել իր քաղաքում՝ առանց պետական ​​ծառայությունների կողմից այդ մասին ծանուցման։

Կառավարությունը պնդում է, որ պետությունը ֆինանսավորում և Փարիզից միգրանտների տեղափոխումը կազմակերպում է ցանկացողների համար։ Նրանց առաջարկվում է տասը քաղաքի ընտրություն, դրանց թվում են նաև Մարսելը, Թուլուզը և Լիոնը: Մինչդեռ տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտնում են, որ իրենք այդ մասին ոչ տեղեկություն ունեն, ոչ էլ լրացուցիչ ռեսուրսներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում