Հունվարի 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին շնորհավորանքի և ողջույնի խոսք են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:










