ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան փակել է իր դռները ահաբեկիչների առաջ. Էրդողան

Թուրքիան փակել է իր դռները ահաբեկիչների առաջ. Էրդողան

Թուրքիայի դռները փակ են ահաբեկիչների և ահաբեկչական կազմակերպությունների քողի տակ քաղաքականությամբ զբաղվողների առաջ, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Մայիսի 31-ին Թուրքիայում կայանալու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն, և դրան ընդառաջ Էրդողանը հանրահավաքներ է անցկացնում հանրապետության քաղաքներում ու մարզերում, ժողովրդին է դիմում նաև սոցիալական ցանցերի միջոցով: Էրդողանն ընդդիմությանը մեղադրել է ահաբեկիչների հետ կապեր ունենալու և «Թուրքիայի ոչ բարեկամներից» հրահանգներ ստանալու համար։

Ըստ ԶԼՄ-ների, երկրի նախագահի համար այս ընտրությունը կարևոր է, քանի որ իշխող կուսակցությունը նպատակ ունի վերականգնել վարչական կառավարումն այն շրջաններում, որտեղ իշխանության ղեկին են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում: Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը վերջինն է լինելու իր քաղաքական կարիերայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում