ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Մարտի 20-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ: Այդ մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:
 
 
Դեսպան Ավետիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը և զանգվածային բռնի տեղահանումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
 
 
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ իրականացնելու կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում