Էջմիածինցի ցուցարարները գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով շարունակում են փակ պահել դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշել էր 25 մլն դրամ գրավով ազատել Գրիգորյանին։ Որոշման վերաբերյալ բողոքը դատարանը քննելու է հունվարի 14-ին: Ցուցարարները պահանջում են արդար որոշում:










