ՄՄարիա Գաբրիելյան

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։ Նշվում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ» ցանցի բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցում։

Ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին անդամության թեկնածուի կարգավիճակ առաջարկելու պատրաստակամություն հայտնի։

Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի առաքելությունը. հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը զարգանա, երկրում օրենքի գերակայություն տիրի, մարդկանց իրավունքները և ժողովրդավարությունը պահպանվեն։ Զեկույցում վկայակոչվում է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Հայաստանի տարածքով ստեղծել տրանսպորտային կապուղիներ, որոնք պետք է լինեն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո՝ հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքի վրա։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կխթանի առևտուրը, կնպաստի Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Եվրոպական միությանը առաջարկվում է սուբսիդավորել Հայաստանին հիմնական պարենային ապրանքների ներմուծումը։

Զուգահեռ ԵՄ-ն պետք է աջակցի Երևանին՝ ավելի կայուն և ծախսարդյունավետ ներքին տնտեսության զարգացման գործում։ Զեկույցում նշվում է, որ պետք է հրավիրել Հայաստանին՝ դառնալու եվրոպական էներգետիկ համայնքի անդամ, օգնել Հայաստանին արագացնել իր բարեփոխումները կանաչ էներգիայի փոխակերպման, էներգիայի ներմուծումը և աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում